Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Անբավարարվածության զգացում երբեք մի ունեցեք

Անբավարարվածության զգացում երբեք մի ունեցեք
14.04.2026 | 21:59
Ապրիլի 15

Հնազանդվեք Իմ հրամաններին, նրանք աստիճաններն են այն բարձունքի, որ ձեզ հաղթության են տանում: Ինչ էլ որ պատահի, հանգիստ ու անխռով եղեք, ոչ մի բանից մի խառնվեք իրար:
Լռությանը վերադարձեք` վերստին ձեռք բերելու համար խաթարված խաղաղությունը, երբ կորցրել եք այն թեկուզ մի կարճ ժամանակով: Այդպես վարվելով` ավելի մեծ արդյունքի կհասնեք, քան մի ամբողջ օրվա թափած ջանքով: Ամեն դեպքում. ամեն ինչի գնով դուք ձեզ հանգիստ պահեք: Ես` ձեր Փրկիչը, մարդու տեսածի պես չեմ տեսնում:
Երբեք անբավարարվածություն մի ունեցեք որևէ մի գործի համար: Այստեղ ամեն գործ կատարվում է Իմ Հոգու զորությամբ, որը կարող է իրականանալ ամենահեզերի ու խոնարհների միջոցով:
Իմ Հոգու ուզածն է, որ լինեն չխցանված խողովակներ: Ազատագրվեք ձեր «ես»-ից, և ամեն ինչ լավ կլինի:
Աղոթեք ամեն ինչի համար. բայց երբեմն ձեր աղոթքը կենտրոնացրեք մի քանի կարևոր խնդիրների վրա, մինչև որ նրանք կատարվեն:
Ես հսկում եմ ձեզ:
Ձեր ամեն օրվա, անգամ ամեն ժամի համար, կտամ անհրաժեշտ զորությունը, որ կատարեք գործը: Հանցանքը ձերն է, եթե ուժ չեք ստանում և այդպես ձախողում եք գործը:
Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ